Թրամփը անհասանելիորեն առաջ է ԱՄՆ նախագահի մյուս հնարավոր եւ անհնար թեկնածուներից
Հարցումների արդյունքներով Թրամփը անհասանելիորեն առաջ է ԱՄՆ նախագահի թեկնածուներից: Այդ թվում, պոտենցյալ թեկնածուներից, եթե հանկարծ Բայդենը չառաջադրվի:
Հարցման համաձայն.
— Թրամփ - 66%;
— Բայդեն - 15%;
— Կամալա Հարիս - 10%:
Բայդենը երկու վարկանիշային ուժգին հարված է ստացել: Այսպես, եթե մայիսին նա Թրամփի հետ ուներ համադրելի դիրքեր, ապա Թրամփի հետ մեծ աղմուկ հանած բանավեճից հետո գործող նախագահի մոտ կտրուկ անկում է արձանագրվել: Սպասվում է, որ երեկվա մահափորձը եւս մեկ ծանր հարված կդառնա Բայդենի, եւ վարկանիշային թռիչք` Թրամփի համար: