Թրամփը հանրահավաք կանցկացնի այն քաղաքում, որտեղ կրակել են իր վրա
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով առաջադրվում է Հանրապետական կուսակցությունից, հայտարարել է, որ հերթական նախընտրական հանրահավաքը կանցկացնի Բաթլերում (Փենսիլվանիա), որտեղ կրակել են իր վրա:
«Ես կվերադառնամ Բաթլեր (Փենսիլվանիա) մեծ, գեղեցիկ հանրահավաքի», - գրել է նա:
Հանրահավաքի օրը դեռ հստակեցված չէ։
Հիշեցնենք, որ Թրամփի ուղղությամբ կրակել էին հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում իր նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նա ականջից թեթև վիրավորվել է։