Թրամփը սպառնում է կրճատել
Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի օգնությունը այն երկրներին, որոնք, ըստ նրա, ոչինչ չեն ձեռնարկում MS-13 խմբավորման անդամների անօրինական ներթափանցումը ԱՄՆ դադարեցնելու համար, կրճատելու նպատակով ծրագիր է մշակում, հաղորդում է Reuters-ը:
«Մենք կվերանայենք օգնության տրամադրման մեր ամբողջ համակարգը: Կլինեն շատ մեծ փոփոխություններ», - ասել է Թրամփը:
Նա ծրագրի մանրամասները չի ներկայացրել: «Մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք, մտադիր ենք բավականին մեծ գումար կրճատել», - ասել է նա:
