Transfermarkt. Երևանի «Արարատը» 9 հազար եվրոյի դիմաց գնել է բելառուսական ակումբի ֆուտբոլիստին
Երևանի «Արարատը» 9 հազար եվրոյի դիմաց գնել է բելառուսական «Իսլոչի» 24-ամյա կիսապաշտպան Միխայլո Կալուգինին, վստահեցնում է Transfermarkt-ը:
Ավելի վաղ, հիշեցնենք, բելառուսական ակումբը հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրենք համաձայնության են եկել «Արարատի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Հատկանշական է, որ երևանյան ակումբից դեռ չեն հաստատել Կալուգինի տրանսֆերը:
Ուկրաինացի խաղացողը հանդես է եկել նաև բելառուսական «Տորպեդո Ժոդինո» և «Կրումկաչի» թիմերում, ինչպես նաև պաշտպանել է սլովենական «Մոլդավայի» և ուկրինական «Բուկովունայի» գույները: