Տրանսպորտի գինն անխուսափելիորեն կբարձրանա
«99 համարի մարշրուտկա, այրվես դժոխքի կրակներում»․ այս անեծք-գրառումն արդեն մի քանի ամիս է, ինչ «զարդարում» է Երեւանի կանգառներից մեկը։ Թիվ 99 երթուղայինին սպասելիս թե որքան «տանջանքներ է» կրել մեր համաքաղաքացին, որ որոշել է նման բան գրել, կարելի է միայն կռահել։ Մեղմ ասած՝ այդ ստորացուցիչ պայմանների համար էլ դեռ հնարավոր է երթեւեկության սակագինը բարձրացնեն։ Հիշեցնենք, որ անցյալ ամիս՝ հունիսի 19-ին, ԱԺ-ն ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, ըստ որի՝ 2016 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է 10%-ով բարձրացնել ակցիզային հարկով հարկվող այնպիսի ապրանքների գները, ինչպիսիք՝ են օղին, ծխախոտը եւ դիզվառելիքը։ Դեռ անցյալ ամիս ոլորտի մասնագետներն ահազանգում էին, որ գազի թանկացումը նոր իրավիճակ կստեղծի, հնարավոր է տրանսպորտի սակագինը նորից փորձեն բարձրացնել։ Խնդիրը երեկ բարձրաձայնում էր ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն։
Մանրամասն ` սկզբնաղբյուրում
