Տրանսպորտի գինը կթանկանա
«Հեղուկ գազի ակցիզավորումը միանշանակ հանգեցնելու է տրանսպորտի գնի թանկացմաը, կթանկանան նաև տաքսի ծառայությունների գները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միանշանակ գծատերերը առիթը բաց չեն թողնի թանկացման խնդիրը նորից արդիական դարձնելու համար. «Կան խղճով գծատերեր, բայց իհարկե նրանք սննկացման եզրին են և գազի ավել գումար տալով՝ օբյեկտիվորեն իրենք էլ կկանգնեն թանկացման հարցի առաջ»,- մանրամասնեց նա:
Տիգրան Հովհաննիսյանը նաև նկատեց, որ արդեն պարզ է, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքի վերջնական ընդունումից հետո գծատերերից շատերը ասուլիս են անելու՝ առաջ քաշելով ուղևորափոխադրման գնի բարձրացման հարցը՝ առաջարկելով այս անգամ նվազագույնը 200 դրամի առաջարկը:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում:
