Տրանսպորտի սակագինը կթանկանա՞.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանում կրկին ակտիվացել են տրանսպորտի սակագինը թանկացնելու վերաբերյալ խոսակցությունները: Այս անգամ առիթը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ գազալցակայանները գազի 1 խ/մ թանկացրել են 10-ից 15 տոկոսով: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ երթուղիներ սպասարկողները արդեն իսկ դիմում են իրենց գազի գնի թանկացման հետ կապված: «Երեկվա դրությամբ նրանք անհանգստացած էին և մեզ էին դիմել մի հարցով՝ եթե հանկարծ վարորդները բոյկոտեն ու դուրս չգան աշխատանքի, ապա մենք ի՞նչ ենք անելու: Մենք էլ իրենց ի պատասխան ասացինք, թե գնացե՛ք ու աշխատե՛ք համոզել նրանց, որպեսզի անպայման սպասարկեն»,- ասել է Նավասարդյանը: Հետաքրքիր է, որ «գծատերերը» միշտ միայն սակագնի բարձրացման մասին են մտածում, բայց երբեք նրանց մտքով չի անցնում վարորդների, այսպես կոչված, «պլանները» պակասեցնելով՝ փոխհատուցել գազի թանկացումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
