Թշնամուն մոտից են սպանում` ներսում են սպանում․․․
Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայտարարենք որ ՏԱՍԸ ՄԻԼԻՈՆ ԵՆՔ, կամ դրամահավաքով ՏԱՍԸ-ՀԱՐՅՈւՐ-ՀԱԶԱՐ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ հանգանակենք /սարկազմ ու անհնար մի բան, չէ"/հանուն երկրի ու ազգի, կամ ազգովի ու ազգապաշտովի ու "մեզսիրողովի" մի ՀԱՐՅՈւՐ հատ /էլի սարկազմ ստացվեց/ կարի արտադրամաս, գորգի գործարան, գարեջրի ֆաբրիկա, կոնյակի արտադրամաս բացենք այստեղ, ու ասենք...էլի մի ՀԱՐՅՈւՐ ՀԱՏ թազա-թոփ եկեղեցի շինել տանք Հայաստանում ու նույնիսկ Արցախում...
Հայտարարենք որ ատում ենք մեզանից սերած այս իշխանությանը, այն իշխանությունը, այն մի իշխանությունը, և առհասարակ մեր ողջ քաղաքական դաշտը, հենց որ քաղաքացուց վերածվում է քաղաքական գործչի` այլակերպվում ու տականք է դառնում: Հայտարարենք որ ընդհանրապես մեզանից սերած չեն էդ քաղաքականները` սիոնիստ են, սորոսական են, ռսի շպիոն են` գեբեշնիկ, թուրքի լամուկ են ու գ..թ, ամերիկացու տականք են ու բ.զ, բրիտանիայի սողուններ են ու...
Նորերին բերենք, ավելի ճիշտ մեր փոխարեն բերեն ու նույնը սկսվի նորից... Ավելի վատ, շատ ավելի վատ, կամ մի փոքր ավելի լավ, բայց անկում, անկումից անկում ու անկումից անկում...
Մենք մեզ ԱՏՈւՄ ԵՆՔ, մենք ինքներս մեզ չենք սիրում ու ատում ենք: Դա ենթագտտակցական է, չգիտակցված: Մենք մեզ ատում ենք հազարամյա ձախողումների համար, եղեռնների համար, երկիրը հովիտ առ հովիտ կորցնելու համար, դավաճանությունների ու ողորմելիության համար: Մենք չենք հասկանում որ այդ այդպես է եղել ու այդպես էլ գնալու է, քանի որ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈւՅՑԸ հատել է պետք: Այդպես է եղել ու այդպես գնալու է, քանի որ երբ առաջներում մի կամ մի քանի տասնյակ անգամ անհրաժեշտ է եղել մեկ տասնամյակում կամ մեկ դարի ընթացքում ձախավերության շղթան ՍԻՐՈՎ, ՄԵԶ ՍԻՐԵԼՈՎ հատել-վերջ տալ... մենք փախել ենք մեզանից, ՓԱԽԵԼ ԵՆՔ: Նույնիսկ հաղթանակներից հետո, նույնիսկ թշնամուն ջախջախելուց հետո, նույնիսկ երկիրը մի ՀԻՍՈւՆ-ՀԱՐՅՈւՐ տարվա պոտենցիալով շենացնելուց հետո, մենք մեր ու մեր եղբոր ու եղբոր եղբոր հաղթանակին, մենք մեր երկրին չենք հավատացել, մենք չենք օրհնել մեր հողը ու մեր զավակներին ու չենք օրհներգել մեր հաղթանակները ու փախել ենք երկրից, դավաճանել ենք երկրին: Մենք մեր արածին չենք վստահել, մեր թողած ժառանգության անսասանությանը չենք ապավինել: Մենք իբր դառը փորձ ենք ունեցել, որ փլուզվելու է, չի մնալու և մեր արածի հիմքը ամրացնելու փոխարեն փախել ենք - երկիրն ենք թողել, կամ երկրի ներսում ներքին վտարանդի ենք դարձել, ազգ ու քաղաքացիություն ենք փոխել... էական չէ:
Իր ամենախորքում, ամենահիմքում էս երկիր ՄԵԿ ԽՆԴԻՐ ՈւՆԻ: ՄԻԱՅՆ ՄԵԿ: Ընդհամենը ՄԵԿ. ժողովրդագրություն - դեմոգրաֆիա: Էս երկիրը դրսից, հեռվից հնարավոր չէ պահել, էս երկրի քաղաքացի, իսկ իրականում` ԶԻՆՎՈՐ, հնարավոր չէ դրսից, հեռվից լինել: Սուտ է: ՀԱՐՅՈւՐ ՄԻԼԻԱՐԴ դոլար փող էլ եթե հանգանակենք` թշնամու դեմ կռվելու է էն նույն ՏԱՍԸ հազար զիինվորականը, մեզ ՏԱՍԸ միլիոն էլ հռչակենք` երկրում ապրում է, դեռ ապրում է ԵՐԿՈւ ՄԻԼԻՈՆ մարդ: Քաղաքական գործիչներին ատենք կամ պաշտենք` դրանք էստեղ են, գոնե առայժմ էստեղ են և երկիրը ԻՐԵՆՔ են շինում կամ շենացնում: Իդեպ, այո, պաշտելու, կամ նույնիսկ պարզապես լավ վերաբերվելու առիթ չեմ տեսնում և երկիրն էլ էս եղած-չեղածից ոչ մեկը չի շենացնում ու ոչ էլ շենացնելու է, ոչ էլ կարողանալու է կամ փորձելու: Քանի որ ԱՅՈ, պարզ ժողովրդագրություն է` այս հողի վրա գոնե ՉՈՐՍ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ պիտի ապրի, ապա դառնա ՀԻՆԳ, ապա ՏԱՍԸ միլիոն, որպեսզի վերջապես մի բան գլուխ գա:
Մեր ու ձեր ԷՊՈՍՈւՄ Մհերը Ձենով Օհանին հարցնում է` Առյուծը մարդկանց որ ուտում է, հեռվից է ուտում, թե մոտիկից, և երբ իմանում է որ մոտիկից` մոտենում ու հաղթում է մարդակեր գազանին:
Անցած պատերազմին մեր զավակներին, մեր եղբայրներին նորագույն զենքերով հեռվից կերան, առանց մոտենալու: Մենք հեռվից նստել մեր երկիրը սիրում ենք ու ողբում տեղի ունեցածն ու տեղի ունեցողը: Մեր ներքաղաքական իրողության մեջ, մեր աշխարհաքաղաքական խայտառակ մարտահրավերների էսօրվա ծիրում մենք երկիրը հանձնել ենք ներսում եղած քաղաքական ուժերին ու հեռվից շուրջկալած գազաններին` բարեկամ կամ թշնամի, որ մեզ այդպիսով` մեր ներսի ուժերի անտաղանդության միջոցով, մեր ներում դավաճանության միջոցով` ուտում են, իսկ մենք էլ ավելի հեռվից` Ամերիկա, Եվրոպա, Նոր Զելանդիա, Ռուսաստան..., կամ էլ որպես ներքին վտարանդիներ` մեր մեջ պարփակված` ողբում ենք մեր օրը և երկրի կործանումը: Ու դարձյալ փախչում ու փախչելու ենք: Մինչև ե"րբ: Մինչև վերջանա":
3STOPPED
Երկիրը մոտից են սիրում` ներսում են սիրում, թշնամուն մոտից են սպանում` ներսում են սպանում: Այսքանը»: