«Թթվասերիկն» էժանացել է
Վերջին շրջանում հաճախ է խոսվում կաթնամթերքի գների թանկացման մասին։ Այդ խոսակցությունները սրվեցին հատկապես դրամի արժեզրկումից հետո։
Ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում նշել են ոլորտի ներկայացուցիչները, թանկացումը պայմանավորված է կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող
որոշ պարագաների թանկացմամբ։ Այդուհանդերձ, մենք ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ոչ միայն չենք թանկացրել մեր կողմից արտադրվող «Թթվասերիկի» գինը, այլև հակառակը՝ նվազեցրել ենք։
Ընդ որում, դա ոչ կարճատև ակցիա է, այլ որոշումն ընդունվել է մեր գնային քաղաքականության շրջանակներում։ Հուսով ենք, այս քայլը գոնե փոքր-ինչ կթեթևացնի սպառողների՝ առանց այն էլ ծանրացած բեռը։
