Տուգանացին արիաբար եւ քաջաբար
Ինչպես հայտնել էինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում քննարկում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 75 միլիոն դրամով տուգանելու հարցը:
Ներկայացված 14 նախագծերից մի քանիսն այսօրվա նիստում հանվել են քննարկումից, և 10 նախագծով տուգանք է սահմանվել 5-ական, 1-ով` 10 մլն դրամի չափով։
Տեղեկացրել էինք նաև, որ ի տարբերություն նախորդ անգամների՝ այսօր ՀԾԿՀ նիստին մասնակցում էր նաև ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ով հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
Իսկ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը լրագրողներին ասել է, որ ընկերության վաճառքի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Նա նաև հերքել է լուրերը, թե Եվգենի Բիբինը պաշտոնանկ պետք է արվի։
Հիշեցնենք նաև՝ ՀԾԿՀ–ն նշում էր, որ տուգանքները պայմանավորված են քաղաքացիների սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները ՀԷՑ-ի կողմից խախտելով։
Նշվում էր նաև, որ պատճառաբանելով ընկերության ծանր ֆինանսատնտեսական վիճակով՝ ՀԷՑ–ը դիմողից, միացման վճարից բացի, պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:
7or.am