Թուրք մեկնաբան. Ես սիրում եմ հայերին, Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է
Ստամբուլում Դորտմունդի «Բորուսիայի» 4:0 հաշվով հաղթանակից հետո թուրքական Beyaz TV-ի մեկնաբան Ահմեթ Զաքարը հիացմունք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ:
«Ես սիրում եմ հայերին: Կարծում եմ, որ Հենրիխ Մխիթարյանն այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է մեկնաբանը թուրքական հեռուստատեսության եթերում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում «Բորուսիան» Թուրքիայում «Գալաթասարային» հաղթեց 4:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Նա սկսեց երկու գոլային գրոհներ: