Թուրքական անօդաչու թռչող սարքերը` Հայաստանի սահմանին
Անկարայի գործողությունների մասին ուշագրավ լուրեր են տարածել ադրբեջանական աղբյուրները։ Ըստ այդմ՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը սկսել են թռիչքներ իրականացնել Հայաստանի հետ սահմանի երկայնքով:
Այս մասին տեղեկացնում է Day.Az՝ հղում կատարելով Modern.Az-ին, վերջինս էլ՝ FlightRadar24-ի։ Ըստ հաղորդագրության, թռիչքներն սկսվել են առավոտյան ժամերին եւ շարունակվում են մինչ այժմ:
Հաղորդվում է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերի թռիչքներն ունեն հետախուզական նպատակներ:
Քարտեզային տեսքով վերկայացրել են նաեւ թուրքական անօդաչուների թռիչքների ուղղությունները։