Թուրքական պարբերականն Արցախը ներկայացնում է որպես անկախ պետություն
Թուրքական հեղինակավոր «Հյուրիյեթ» թերթի էլեկտրոնային տարբերակում մեկնաբանություններ թողնելու համար դաշտը լրացնելիս որպես երկիր առաջարկում է նշել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ստացվում է, որ թուրքական պարբերականն Արցախը ներկայացնում է որպես անկախ պետությունը։ Իսկ ի՞նչ է մտածում այս մասին նմանատիպ փաստերը ցավագին ընդունող Բաքուն: Թուրքիան իր դաշնակցի դեմ կա՛մ դավեր է նյութում, կա՛մ էլ մեզ ձեռնտու «սխալ» է թույլ տվել:
Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

