1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Թուրքերը Սիրիայում թաղում են Մեծ Քրդստանը

2019 թ-ի հոկտեմբերի 9-ին Թուրքիան արդեն երրորդ անգամ Սիրիայի տարածքում սկսեց ռազմական խոշոր օպերացիա, որն ուղղված է տեղի քրդերի դեմ...
Հիշեցնեմ, որ 2011 թ-ից Սիրիայում սկսված ահաբեկչական պատերազմից ի վեր, երբ սիրիաբնակ քրդերը սկսեցին համագործակցել ԱՄՆ-ի հետ և 2014-16 թթ-ների կարողացան ահռելի մեծ տարածքներ իրենց վերհսկողության տակ վերցնել, Թուրքիան դա դիտարկեց իր ազգային շահերի դեմ ուղղված քայլեր և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ բանակցությունների շնորհիվ ստացավ վերջիններիս հավանությունը և ռազմական գործողությունների միջոցով կարողացավ ստանալ այն՝ ինչ ցանկանում էր... Իսկ դա Սիրիայում գոյություն ունեցող քրդական անկլավների միավորումը թույլ չտալն է...
2016 թ-ի օգոստոսի վերջին ԱՄՆ-ի թույլտվությամբ Անկարան նախաձեռնեց "Եփրատի վահան" ռազմական օպերացիան և քրդական YPG-ի և PYD-ի զինյալներից գրավեց Ազազը, Ալ-Բաբը և Ջարաբլուսը՝ ձախողելով քրդերին իրենց կողմից վերահսկվող քրդաբնակ նախկին անկլավներ Քոբանիի, Ջազիրայի և Շահբայի արդեն միասնական տարածաշրջանին միավորել երկրի հյուսիս-արևմուտքում գնտվող Աֆրին քրդաբնակ անկլավը...
2018 թ-ի հունվարի 20-ից մարտի 24-ը Անկարան արդեն Մոսկվայի հետ համագործակցության շնորհիվ կարողացավ ամբողջությամբ քրդերից գրավել Աֆրինի քրդաբնակ անկլավը... Իսկ արդեն սույն թվականի հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի հետ նախապես համաձայնեցված "Խաղաղության ակունք" ռազմական օպերացիայի արդյունքում Անկարան նախատեսում է "քրդազերծել" Թուրքիայի և Սիրիայի հյուսիսային ու հյուսիսարևելյան սահմանի երկայնքով գտնվող սիրիական բնակավայրերը և այս պահին արդեն իր վերահսկողության տակ է վերցրել թուրք-սիրիական սահմանին գտնվող Թել-Աբյադ, Ռաս ալ-Այն քաղաքները և մոտ երկու տասնյակ գյուղեր... Այս բոլոր ռազմական օպերացիաները ոչ թե լոկալ՝ Սիրիայում գործող YPG-ի և PYD-ի քրդական զինյալ խմբավորումների հեռացումն է թուրք-սիրիական սահմանից կամ միայն Էրդողանի նեոօսմանականության և նեոպանթյուրքիզմի քաղաքականության առաջ տանելն է, այլ ավելի գլոբալ հարց է լուծվում՝ չեզոքացվում է Մեծ Քրդստանի ստեղծման վտանգը...
Մերձավոր Արևելքում վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած գործընթացների արդյունքում Իրաքում (6,5 միլիոն) և Սիրիայում (մոտ 2,2 միլիոն ) բնակվող քրդերն այդ երկրների տարածքում ձևավորել էին ինքնավարություններ, որոնք, չվերահսկվելով համապատասխանաբար Բաղդադի և Դամասկոսի կողմից, գրեթե անկախացել էին և սերտ համագործակցելով միմյանց հետ` սպառնալիք էին ստեղծում Թուրքիայի և Իրանի համար, որոնց քրդաբնակ շրջանները սահմանակից են նույն Իրաքի և Սիրիայի քրդաբնակ շրջաններին... Անկարան և Թեհրանը միշտ բացասաբար են վերաբերվել Իրաքում և Սիրիայում քրդերի կենտրոնախույս շարժումներին և, չնայած միմյանց միջև եղած բազմաթիվ տարաձայություններին, համագործակցել են իրար հետ այս հարցում...
Թուրքիան սարսափում է այն մտքից, որ իր երկրի արևելքում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, կոմպակտ բնակվող մոտ 14,4-18 միլիոն քրդերը, որոնք շատ վաղուց պայքարում են սեփական պետություն ստեղծելու համար` կարող են միավորվել Իրանի արևմուտքում կոմպակտ բնակվող մոտ 6,5 միլիոն քրդերի հետ և, վարակվելով Իրաքի և Սիրիայի քրդերից, "անկախացման բացիլով" միավորվել վերջիններիս հետ՝ ստեղծելով միասնական Մեծ Քրդստան, որի բնակչության մոտ 80 տոկոսը՝ 40 միլիոնը կլինեն քրդեր...
Առաջին հարվածը Մեծ Քրդստանի ձևավորման դեմ տեղի ունեցավ 2017 թ-ի սեպտեմբերին 25-ից հետո, երբ Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքում պաշտոնական Էրբիլը որոշեց անկախանալ... Դրա դեմ դուրս եկավ ոչ միայն Բաղդադը, այլև Իրաքի հարևանները, Թուրքիան և Իրանը, որոնք կտրուկ դեմ արտահայտվեցին Իրաքյան Քրդստանի անկախացմանը՝ վախենալով դոմինոյի էֆեկտից... Այդ ժամանակ ևս Իրաքյան Քրդստանին հովանավորող Վաշինգտոնը մի կողմ քաշվեց և մեկ ամիս տևած մինի-պատերազմի արդյունքում Էրբիլը պարտվեց Բաղդադին... Ավելին` Իրաքյան Քրդստանի բնակչության բարեկեցությունը "վերահսկելու" նպատակով իրաքյան զորքերը քրդերից գրավեցին Քիրքուքը և նրա հարակից շրջանները, որտեղ գտնվում են Իրաքի ամենամեծ նավթի հանքերը... Այդ իրադարձությունները մեծ հարված էին քրդերին և քրդական այն ուժերին, որոնք հավատում էին, որ կարող են "դրսի" հովանավորների միջոցով ձեռք բերել անկախություն...
Սիրիայում այժմ տեղի ունեցող իրադարձությունները մինչ այդ Թուրքիայում, նույն Սիրիայում և հետագայում Իրաքում բնակվող քրդերի դեմ կազմակերպված ռազմական օպերացիաների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն է թույլ չտալ նոր երկրի՝ Մեծ Քրդստանի առաջացումը... Քրդական հարցում շահագրգիռ կողմերի՝ Դամասկոսի և Թեհրանի հակաթուրքական հռետորաբանությունը բլեֆ է... Ասադի կառավարության և Թեհրանին հեռահար շահերից դուրս գալով ձեռնտու է Անկարայի ագրեսիան սիրիական քրդերի դեմ... Մոտակա շահերից դուրս գալով` կարող ենք արձանագրել, որ թուրքական զորքերը դեռ չեն հեռանա իրենց կողմից գրավված Աֆրինից, Ջերաբլուսից, Ալ Բաբից, Ռաս ալ-այնից, Թել-Աբյադից և այլ բնակավայրերից, որոնք դեռ չեն գրավվել այս վերջին ռազմական օպերացիայի ընթացքում...Օգտվելով ստեղծված իրավիճակից սիրիական կառավարական զորքերն արդեն են առաջ շարժվել դեպի թուրք-սիրիական սահմանին գնտվող Քոբանի՝ այդպիսով իրարից կտրելով երկու երկրների սահմանների երկու կողմում բնակվող քրդերին միմյանցից....
Ինչ վերաբերում է Վաշինգտոնին և Մոսկվային, ապա նրանք իրենց սեփական հեռավար խաղն են խաղում... Պաշտոնական Վաշինգտոնի համար կարևոր է դավաճանված քրդերի միջոցով իր վերհսկողությունը պահպանել Սիրիայի արևելքում գտնվող նավթային հանքերի նկատմամբ, իսկ Մոսկվան էլ ցանկանում է երկարատև մնալ սիրիական Տարտուսում և Լաթակիայում, ինչպես նաև վերահսկել Եփրատից արևմուտք ընկած նավթային և գազի հանքերը...
Վաշիգտոնի պարագայում ևս մեկ բան պարզ է. ԱՄՆ-ի համար Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակից է, այլև անփոխարինելի ռազմավարական գործընկեր Մերձավոր Արևելքում...
Հ.Գ. Ինչպես այժմ քրդերը, 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդը դարձավ խոշոր տերությունների մեծ խաղի զոհը, որի արդյունքում մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքն իր ողջ բնիկ բնակչությամբ... Ի դեպ, 20-րդ դարի սկզբին, երբ քրդերը թուրքերի հետ ջանադրաբար ցեղասպանության էին ենթարկում հայերին, հայ մտավորականները նախազգուշացնում էին քրդերին, որ հայերին ոչնչացնելուց հետո հերթը կհասնի քրդերին... 100 տարի անց մեր պատմական հայրենիքն իրենց հայրենիք հռչակած քրդերը ցեղասպանության են ենթարկվում իրենց վաղեմի դաշնակից թուրքերի կողմից...
Հուսամ նաև, որ քրդերի հետ տեղի ունեցող իրադարձությունները դաս կլինեն որոշ "դուխով" և "հզոր" տաք գլուխների համար...
Չի բացառվում, որ լրագրողների հարցին, թե ինչու ԱՄՆ-ն չի օգնում արևմտամետ Հայաստանին հարևան երկու բարաբրոսների դեմ պատերազմում, Սպիտակ տան "X" ղեկավարը հիշի, որ Կորեական և Վիետնամական պատերազմների ժամանակ Հայաստանը, լինելով ԽՍՀՄ մաս, իրենց դեմ է պայքարել և նրանք նպատակ չունեն օգնելու ԱՄՆ-ի նախկին թշնամուն...

 

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan