Թուրքերը վերահսկողություն են սահմանել սիրիական կարևոր մայրուղու վրա
Թուրքական բանակի ստորաբաժանումները և սիրիական ընդդիմության զորքերը, որոնք համատեղ օպերացիա են իրականացնում Սիրիայի հյուսիսում, իրենց վերահսկողության տակ են վերցրել ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող M4 մայրուղին, որը ձգվում է Հալեպից մինչև Հասակե՝ կապելով Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները այլ շրջանների հետ: Գրավյալ հատվածը թուրք-սիրիական սահմանից հեռու է 30-35 կմ-ով: