Թուրքիա,Հայաստան,Ղազախստան. ո՞վ է հաջորդը
Թուրքիա,Հայաստան,Ղազախստան...Ո՞վ է հաջորդը
Ինչ-որ մեկը բավական հմտորեն սրում է իրավիճակը Սև և Կասպից ծովերի տարածաշրջանում: Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո սրվեց իրավիճակը Թուրքիայի հարևան Հայաստանում: Շատերի կարծիքով դրանք իրար հետ կապ չունեին, սակայն, երբ այսօր իրավիճակը կրկին կտրուկ սրվեց Ղազախստանում, էլ կասկած չկա,որ այս ամենը ուղորդվում է մեկ կենտրոնից: Համապատասխան երկրներում գոյություն ունեցող սխալներից օգտվող այդ ուժը հմտորեն այն օգտագործում է ամեն մի երկրում իրավիճակը լարելու,իսկ հետո էլ դա իր սեփական շահերին ծառայեցնելու համար:
Չէին կարող հենց այնպես զուգադիպել Երևանում և Ալմաաթիում երկու օր տարբերությամբ տեղի ունեցած հարձակումները ոստիկանատների վրա, որոնց հետևանքով երկու քաղաքներում էլ կան զոհեր և վիրավորներ: Ղազախստանում իրավիճակն այնքան է սրվել, որ երկրի զինված ուժերը բերված է ուժեղացված ռեժիմի ծառայության:
Շատ վտանգավոր խաղի մեջ են ներքաշում մեզ, որից առանց մեծ զոհողությունների դուրս գալու համար խելք և մեծ ջանքեր են անհրաժեշտ:
Սակայն դեռ պարզ չէ, կոնկրետ հյուսիսից, թե արևմուտքից են հովանավորվում իրավիճակը Թուրքիայում,Հայաստանում և Ղազախստանում ապակայունացնող այս ուժերը: Ու պարզ էլ չէ, թե այդ ուժի հետ ինչ հարաբերությունների մեջ են այս երկրների վարչակարգերը: Չի բացառվում, որ համագործակցում են: Հետաքրքիր է, թե Թուրքիայից,Հայաստանից և Ղազախստանից հետո որտեղ է հեղափոխություն տեղի ունենալու:
Հ.Գ.Քիչ առաջ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն շտապ հանդիպել է երկրի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ: Քննարկվել է Բելառուսում իրավիճակի կտրուկ սրման հարցը: Իսկ Թուրքիան արդեն սպառնացել է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, եթե վերջինս Անկարային չհանձնի Էրդողանի թշնամուն՝Ֆ.Գյուլենին, ում պաշտոնական Վաշինգտոնում համարում են իրենց ընկերը:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: