Թուրքիան Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում է հնարավոր բոլոր միջոցներով. Սասունյան
Ամերիկահայ գրող, ակտիվիստ, California Courier հանդեսի հրատարակող Հարութ Սասունյանը The Armenian Post պարբերականի հետ զրույցում ասում է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարում է հնարավոր բոլոր միջոցներով՝ նույնիսկ կաշառելով լրագրողների։
– Ի՞նչ հակաքայլեր կարելի է սպասել Թուրքիայից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարում։
– Թուրքիայի իշխանությունները Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում են հնարավոր բոլոր միջոցներով: Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները Ապրիլի 24-ին անցկացնելը, փորձ է ստվերել ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայկական կողմի միջոցառումները: Թուրքերը արդեն հրավեր են ուղարկել 102 երկրի: Թուրքական կառավարությունը ակտիվորեն ներգրավված է հակահայկական և ցեղասպանությունը ժխտող նյութեր հրապարակելու գործում: Նույնիսկ արտասահմանցի լրագրողներ և գրողներ են կաշառում, որպեսզի ներկայացնեն թուրքական կողմի տեսակետը: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակտիվորեն կդիմադրի, Թուրքիային ճնշող և Հայոց Ցեղասպանության ճանչմանը միտված ցանկացած արշավ: Էրդողանը նույնիսկ թուրք դեսպանների հետ ժողովներից մեկը , նվիրել է Սփյուռքին և Հայաստանին դիմակայելուն: Նա հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան այլ գերատեսչությունների ակտիվորեն հակազդել հայոց սփյուռքին և Հայաստանի Հանրապետությանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
