«Թուրքիան Իրաքում հատուկ դեսպան է նշանակել». Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան ջրային ռեսուրսների պակաս ունի և նույնիսկ արտաքին քաղաքականությունը վարում է՝ ըստ ջրային ռեսուրսների առաջնահերթության: Թուրքիան Իրաքում հատուկ դեսպան է նշանակել բնապահպանության և ջրային ռեսուրսների նախկին նախարար Վեյսեր Էրօղլուին: Հատուկ դեսպանը գլխավորում է 50 հոգանոց աշխատանքային խումբ, որը զբաղվելու է Իրաքից դեպի Թուրքիա ոռոգման և խմելու ջրի մատակարարման հարցերով: Թուրքիան վերջին շրջանում հատկապես հայացքը ուղղել է դեպի Իրաք, որտեղից կարող է ստանալ որոշակի ջրային պաշարներ: Թուրքիան մտադիր է Իրաքի տարածքում կառուցել ջրամբարներ, որից կօգտվեն ինչպես Իրաքում, այնպես էլ Թուրքիայում»:
