Թուրքիան կշարունակի Ուկրաինայի հարցում իր նախաձեռնությունները․ Էրդողանի խոսնակ
Թուրքիան կշարունակի Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները։ Խաղաղության հասնելը դժվար է, բայց ոչ անհնար։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
«Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր սառը պատերազմ, հետևանքները սարսափելի կլինեն բոլորի համար»,- գրել է Քալինը Twitter-ի իր էջում։
«Մեր նախաձեռնությունները շարունակվելու են, խաղաղությունը դժվար է, բայց ոչ անհնար»,- գրել է Քալինը։