«Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին». Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին:
Շվեդական «Nordic Monitor» կայքը, որը հոդված է հրապարակել Թուրքիայում ծայրահեղականության դրսևորումների մասին, տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիան պատրաստվում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ։
Հոդվածագրին հաջողվել է ստանալ գաղտնի փաստաթղթի պատճենը, որում խոսվում էր պակասող էջերի մասին՝ կապված տվյալ գործողության ծրագրի հետ։
Գրությունը թվագրված է 2016-ի մայիսի 23-ին և հասցեագրված է գլխավոր շտաբին։ Նրանում ասված է, որ ծրագրից պակասում են մի քանի էջեր, որոնք նկարագրում են OĞUZTÜRK կոդային անվանումով ավիահարվածները Հայաստանի ուղղությամբ։
Անհետացումը նկատվել է 2016-ի մայիսի 4-ին Անկարայի Աքընջի ավիաբազայում ՝ փաստաթղթերի վերանայման ժամանակ։
Գրությունից պարզ է դառնում, որ Հայաստան ներխուժման ծրագիրը հաստատվել է 2001թ․ հուլիսի 13-ին, որը կրում է ALTAY կոդային անվանումը։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ գործողության ծրագիրը մնում է անփոփոխ, և որ կորուստը չի ունենա բացասական ազդեցություն ALTAY հրահանգի վրա»։