Թուրքիան ու ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու մասին
Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ТАСС-ը։ «Ավարտվել են տեխնիկական հարցերի շուրջ բանակցությունները, որոնք վերաբերում են թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքի հիմքերին և սկզբունքներին։ Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում՝ շուտափույթ սկսելու կենտրոնի գործունեությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասներ չեն հաղորդվում: