«Թուրքիայի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել». Մակրոն
Թուրքիայի դեմ Եվրոմիության պատժամիջոցները կարող են սահմանվել, եթե Անկարայի կողմից կառուցողական վերավերմունք չցուցաբերվի Կիպրոսի և Հունաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ճեպազրույցի ժամանակ։
«Մենք պայմանավորվել ենք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները կարող են սահմանվել դեկտեմբերի սկզբին, եթե Անկարան կառուցողական կերպով չպատասխանի երկխոսության մեր կոչին և չհրաժարվի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ միակողմանի գործողություններից»,- ասել է նա:
Մակրոնն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու ևս մեկ փորձ անել՝ համագործակցություն կառուցելով առևտրի և միգրացիայի շուրջ: Սակայն միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ միությունը երբեք չի վտանգի իր անդամ պետությունների շահերն ու ինքնիշխանությունը: