Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի հյուսիսում գտնվող 4 շրջաններ են հրետակոծել
Թուրքիան շարունակում է պատասխանել սիրիացի քրդերի հարձակումներին: Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում գտնվող 4 շրջաններ են հրետակոծել: «Քրդական «Ժողովրդավարական միության» ուժերն ու Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) Թուրքիայի տարածք արկ են արձակել: Արձագանքման միջցառումների շրջանում պատասխան է տրվել: Կրակ է բացվել Քիլիս նահանգից՝ Մարանազ, Սինջարնազ շրջանների, Մանագ ռազմական օդանավակայանի ուղղությամբ: Մեր կողմից կորուստներ չկան: Հակառակորդի կորուստների մասին տեղյակ չենք»,-հայտարարել է նա:
