Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։
Նշվում է, որ Էպիկենտրոնը գտնվել է 6,9 կիլոմետր խորության վրա, Մալաթիայի Եշիլյուրթ գավառում։
Հնարավոր զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։