Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ AFAD-ի մամուլի ծառայության՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Քահրամանմարաշում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում, այդ թվում՝ Քահրամանմարաշում, 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում և Սիրիայում մի քանի տասնյակ հազար մարդ բնական աղետի զոհ էր դարձել։