Թուրքիայում «լռության օր» է
Tert.am-ը գրում է.Թուրքիայում օգոստոսի 10-ին կկայանան նախագահական ընտրություններ: Դրան ընդառաջ այսօր երկրում «լռության օր» է՝ արգելված է ցանկացած քարոզչություն, գրում է korrespondent.net-ը:
«Լռության օրը» կտևի մինչև վաղը՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ը. այդ ժամին երկրում կբացվեն բոլոր ընտրատեղամասերը:
Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի ուղիղ քվեարկություն: Հանրապետության հռչակումից ի վեր այստեղ նախագահ է ընտրել խորհրդարանը:
Ընտրելու իրավունք ունի ավելի քան 52.5 մլն մարդ: 2.7 մլն թուրք բնակվում է երկրից դուրս, նրանք կարող էին քվեարկել մինչև օգոստոսի 2-ը:
Ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու: Գործող վարչապետ, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և «Ազգերի ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության համանախագահ Սելյահաթթին Դեմիրթաշը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
