Թուրքիայում պայթեցրել են ոստիկանական մեքենա
Թուրքիայի արևելյան Մարդին նահանգում ահաբեկիչները պայթեցրել են ոստիկանական մեքենա։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 1-ը վիրավորվել է։ Տուժածը հոսպիտալացվել է։ Պայթյունի փաստով սկսվել է հետաքննություն։
