Թուրքը, երբ ուզում մեզ բիզիմնդիրա անում, բա մեռնենք լավ չի․ Պավլիկ Մանուկյան
Երեկ <<Հայաստան>> դաշինքի ցույցին ներկա էր նաեւ Պավլիկ Մանուկյանը, ինչը համացանցում ընկալվեց, որ վերջինս եւս միացել է երկրորդ նախագահի պայքարին։ Վերոնշյալի, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ <<Իրավունքը>> փորձեց զրուցել անձամբ Պավլիկ Մանուկյանի հետ, ով անդրադառնալով համացանցում տարածված վերոնշյալ լուրերին ասաց․
-Ես ո՞նց կարամ միանամ Քոչարյանին։
-Բա, ինչպե՞ս էր ստացվել, որ Քոչարյանի ցույցին էիք մասնակցում։
-Է հիմա էսօր էլ եմ գնալու, իմ ժողովդրի կողքին եմ կանգնում, ոչ մեկի հետ էլ ես գործ չունեմ, ես պայքարող մարդ եմ աղջիկ ջան։
-Իսկ, ո՞ր ուժին եք տեսնում, ով կարող է երկիրը այս իրավիճակից հանել։
-Նման ուժ այսօր Հայաստանում գոյություն չունի, էսօր հրատապ աշխարհազոր հրավիրել է պետք։ Ես աշխարաժողով եմ տեսնում մենակ։ Ես ոչ մեկին չեմ միանալու, ես իմ ձեռնափայտը ձեռքիս ման եմ գալիս, ով խելոք չպահի կամ տշելու եմ, կամ էլ փայտը գլխին եմ տալու։
Իմացեք, որ պատերազմը չի դադարել, հիմա ճիշտ է սողացող պատերազմ է, բայց փետրվարին մեծ պատերազմ է սկսվելու։
-Հայ-ադրբեջանական սահմանին՞ նկատի ունեք։
-Բա էլ ուր, էն եկիրը չունեցանք, որ կարողանանք զերծ մնալ, հիմա թուրքը, երբ ուզում մեզ բիզիմնդիրա անում, բա մեռնենք լավ չի աղջիկ ջան։ Ինձ մի խոսացրեք, իմ աղջկա թայ էրեխա ես, չեմ ուզում խոսամ։