Թույլ տվեք ժամանակս օգտագործեմ լուրջ գործի վրա. Փաշինյանը՝ Աշոտյանի մտքերի մասին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Առավոտյան ինձ ուղղված տասնյակ նամակներից դրդված մի կես ժամ առաջ որոշեցի նայել երեկվա «Ռ-էվոլյուցիա» ծրագիրը:
Մինչեւ հիմա, սակայն, հաղորդմանը չեմ հասել. ծրագրի նախաբանը, ուր ներկայացնում են Արմենի կենսագրությունը, չի ավարտվում:
Տպավորություն է, թե խոսողը ոչ թե Արմենն է լինելու Աշոտյան, այլ Կոստանտին Ուստինովիչ Չեռնենկոն, որի կոչումներն ու կենսագրությունը ոչ սկիզբ ունեն, ոչ ավարտ:
Facebook-ի հարգելի օգտատերեր, կներեք, բայց թույլ տվեք ժամանակս օգտագործեմ մի որեւէ լուրջ գործի վրա:
Թե ինչպես եւ ինչ լրջությամբ եմ վերաբերվում Արմենին ու իր ելույթներին, նախկինում ասել եմ: Ավելացնելու ոչինչ չունեմ:
