Տվել է պատվիրատուի անունը. ուշագրավ մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլեւս չի իրականացվի:
Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը ցուցմունքներ է տվել, թե ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել: Եւ քանի որ Ղարագյոզյանը հոկտեմբերին մեկ այլ նախկին պատգամավորի՝ Կարո Կարապետյանին սպանելուց հետո ինքնասպան էր եղել, ավազակային հարձակման պատվիրատուի ուղղությամբ որեւէ բան չի արվի:
Թե որքանով են Ղարագոզյանի մասին տրված ցուցմունքները ճիշտ, դժվար է ասել: Ամեն դեպքում, ԱԺ նախկին պատգամավորն այլեւս ողջ չէ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս պատմությունը լսելով` հենց տուժող Արման Մկրտումյանը բավականին մեծ ցավ է ապրել` չհավատալով ներկայացվածին:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: