Թվով վեցերորդ KFC ռեստորանը բացվեց Կոմիտաս 29 հասցեյում
Մայիսի 6-ին Կոմիտաս 29 հասցեում կբացվի ամերիկյան KFC արագ սննդի սպասարկման թվով վեցերորդ և ամենամեծ սպասարկման կետը: Ռեստորանի բացմանը հրավիրվել են «YUM Restaurant international Russia and CIS LLC» ընկերության ֆրանչայզի և բիզնեսի մենեջեր Ալեքսեյ Գալդինը և Իլյա Բուխարովը:
Բացման օրը ռեստորանի ողջ ադմինիստրացիան և անձնակազմը տոն դարձրեցին հյուրերի այցը ռեստորան: Տիրում էր բարձր տրամադրություն, ուրախ երգ ու պար, տոնական տորթի հյուրասիրության և իհարկը անակնկալներ և նվերներ:
«ՖաստՖուդ» ընկերությունը, որին պատկանում է KFC և Pizza Hut ռեստորանային ցանցի ֆրենչայզը Հայաստանում, մտադիր է այս տարի բացել ևս երկու արագ սննդի սպասարկման կետեր՝ ընդգրկելով ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև մարզերը՝ Վանաձոր և Գյումրի: Երկու KFC արդեն գործում են 2008 թվականից, 2011-ին Հյուսիսային պողոտայում բացվեց երրորդ, 2012-ին թվով չորրորդ, իսկ 2014-ին հինգերորդ սպասարկման կետը: Երևանում Pizza Hut ռեստորանների քանակը նախատեսվում է հասցնել 3-4-ի, իսկ KFC ռեստորանների քանակը` 10-ի: Նշենք, որ արագ սպասարկման կետերից մեկը կլինի դրայվ թրու կոնցեպցիայով:
Ներկայումս «ՖաստՖուդ» ընկերության ռեստորանների ցանցում աշխատում է ավելի քան 200 մարդ, որոնց թիվը նոր ռեստորանների բացումով կավելանա ևս 20-ով: 2015 թվականին ցանցի աշխատողների թիվը կհասնի 250-ի:
Նշենք, որ 2014 թվականին KFC Հայաստանը Մոսկվայում ճանաչվեց ԱՊՀ տարածաշրջանի “Լավագույն Սպասարկում Մատուցող Ռեստորանների Ցանց”, KFC Հյուսիսային և KFC Տիգրան Մեծ՝ “Տարվա Լավագույն Ռեստորան”, իսկ KFC Մաշտոց և Մոսկովյան մասնաճյուղերը՝ “Լավագույն Սպասարկում” մատուցող ռեստորաններ:
