Տղամարդ տղա էր. գլխի հրազենային վիրավորումից մահացած Գեւորգը դեպքի գիշերը խոսել էր հոր հետ
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից ապրիլի 1-ին մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Ասոյանը Երեւանից էր, 19 տարեկան, ընտանիքի չորս երեխաներից՝ ավագը:
NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգի մորեղբայր Վահան Բենգլյանը պատմեց, որ քրոջորդին դեպքի գիշերն էր խոսել հոր հետ, ասել՝ իրավիճակը խաղաղ է, ծառայությունից գոհ է:
«Մի օր առաջ էլ իմ հետ էր խոսել, գոհ էր ծառայությունից: Ինքը վախեցող տղա չէր, տղամարդ-տղա բնավորություն ունեցող էր, իսկական հայ երեխա էր, որին կորցնել պետք չէր»,-ասաց Գեւորգի մորեղբայրը:
Գեւորգ Ասոյանի 19-ամյակը մարտի 23-ին էր լրացել:
«Զանգեցինք, շնորհավորեցինք, ուրախ էր: Մենք էստեղ ուրախանում էինք, որ ինքն էնտեղ իրեն լավ զգար»,-ասաց Գեւրոգի մորեղբայրը:
մանրամասն՝news.am-ում
