1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ ՄԵԶ, ՊԵՏՔ Է ՍԻՐԵՆ․ ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆ (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)

Վերջերս գրեթե ամեն օր նկարահանվում են նոր սերիալներ, որոնցում դերեր են կատարում ոչ այնքան հայտնի դերասան- դերասանուհիներ։ ՈՒ՞ր են արդյոք հայտնիները․ թատրոնու՞մ, թե՞ պարզապես հոգնել են մեկը մյուսից չտարբերվող պարզունակ սցենարներով հեռուստասերիալներից։ «Maxinfo.am»- ի լրագրողը կապ հաստատեց դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ հետ, ով վերջին մի քանի տարում անընդմեջ նկարահանվում էր տարբեր սերիալներում, և դրան զուգահեռ խաղում թատրոնում։ Սակայն արդեն մեկ տարի է դերասանուհին պասիվ է։

- Ինչպե՞ս որոշեցիք բռնել դերասանուհու ուղին:

- Դերասանի ուղու ընտրությունը իմ դեպքում որոշված էր ի վերուստ: Ծնվել եմ թատերական ընտանիքում,սնվել եմ թատրոնով ու այլ ճանապարհ չունեի, քան ընտրել դերասանի մասնագիտությունը: Անկեղծ ասած, իմ թատերական ընտանիքը դեմ էր ընտրությանս, հայրս` ինձ տեսնում էր իրավաբանի կամ լրագրողի դերում, իսկ մորս երազանքն էր ունենալ լավ քրեագետ դուստր, բայց ճակատագրի դեմ ոչ ոք ի զորու չէ ոչինչ անելու, փոքրուց լինելով բեմում՝ իմ վերջին ընտրությունը կանգ առավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի վրա:

- Կենսագրական որոշ տվյալներ Ձեր մասին:

- Բախտի բերմամբ, թե պատահմամբ, ծնվել եմ Վանաձոր քաղաքում, մեծացել եմ Գյումրիում, հետաքրքիր մանկություն եմ ունեցել՝ լի վատ ու լավ հիշողություններով: Ես ինձ համարում եմ կորուսյալ սերնդի ներկայացուցիչ: Նախ սովետի փլուզում, երկրաշարշ,պատերազմ,նոր անկախացած երկիր, մութ, ցուրտ, կիսասոված տարիներ... Ես մեր սերնդին համարում եմ կորուսյալ սերունդ... Ապա տնակային դպրոց, հետո վարժարան, ու արդեն մայրաքաղաք՝ բարձրագույն կրթություն ստանալու: Բուհը ավարտելուց հետո որոշեցի աշխատել Գյումրու թատրոնում ու վերադարձա Գյումրի, չնայած, որ արդեն իսկ ուսանողական տարիներից ունեի հրավերներ մայրաքաղաքային թատրոններում աշխատելու, բայց որոշեցի գնալ Գյումրի... Գյումրու թատրոնում աշխատեցի 8 տարի, և դրանք իմ ստեղծագործական լավագույն տարիներն էին... Խաղացի հիանալի դերեր...

- Ի՞նչ եք կարծում ․ թատրո՞նն է ավելի հայտնի դարձնում դերասանուհուն, թե՞ կինոն կամ սերիալը:

- Ցավոք սրտի, այսօր մեր ազգի մեծ մասի մոտ ոգու սով է, իսկ թատրոնը ոգու արվեստ է, ուստի և ոգու սովի մեջ հայտնված մարդիկ չեն հաճախում թատրոն, դերասաններին ճանաչում են սերիալներից և ֆիլմերից: Համենայն դեպս, իմ դեպքում այդպես եղավ, ես ճանաչվեցի սերիալից և հեռուստատեսային հաղորդումներից..

-Ասում են, որ գյումրեցիները միշտ տաղանդավոր են լինում. Արդյո՞ք գյումրեցի լինելն է Ձեր տաղանդի պատճառը, թե՞ տաղանդավոր մարդու դուստրը չէր կարող անտաղանդ լինել:

- Այս հարցին պատասխանելս քիչ անհամեստ կլինի: Իհարկե, Գյումրին իր դերը խաղաց, գենետիկան էլ իր գործը արեց իմ ճակատագրում:

-Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ՀՀ-ում կինոն ու թատրոնը զարգացած են:

- Հաշվի առնելով մեր երկրում տիրող իրավիճակը, կասեմ, որ այսօր մեր երկրում ոչ մի զարգացած ոլորտ չկա: Թատրոնը բավական ետ է գնացել, կինոն փորձում է ուշքի գալ, բայց և այնպես դեռ ճաշակ ձևավորելու խնդիր կա այս երկու ոլորտներում:

-Վերջերս նկարահանվեցիք հեռուստասերիալում, ինչպիսի՞ն էր երկրպագուների արձագանքը:

- Վերջերս ասելով՝ 5 տարի առանց դադարի եղել եմ եթերում, հեռուստասերիալներում, բայց արդեն 1 տարուց ավել ես չեմ նկարահանվում, բայց ուրախ եմ, որ հեռուստադիտողը դեռ չի մոռացել ինձ, նրանք կարոտում են ու խնդրում, որ վերադառնամ եթեր: Հուսով եմ, որ շուտով կլինեն նորմալ առաջարկներ, ու ես նորից կլինեմ եթերում:

-Թատրո՞նն է ավելի հոգեհարազատ, թե՞ էկրաններից երևալը:

- Երկուսն էլ ինձ համար հարազատ են... Երկուսին էլ նվիրվում եմ անմնացորդ: Սակայն կպատասխանեմ Մհեր Մկրտչյանի հայտնի խոսքերով` թատրոնը կինս է կինոն սիրուհիս, ես էլ կասեմ՝ թատրոնն ամուսինս է, կինոն սիրեկանս: Թատրոնին սիրում եմ անմնացորդ սիրով, մեծ նվիրումով,իսկ կինոն հաճելի է և եկամտաբեր:

-Զբաղվա՞ծ է արդյոք դերասանուհու սիրտը:

- Այո, վերջապես զբաղված է, վերջապես իմ կյանքում հայտնվեց նա, ում փնտրում էի երկար ժամանակ, սիրտս լցնում էի թվացյալ սիրով ու թվացյալ երջանկությամբ, բայց ահա եկավ իսկական սերը ու միանգամից մտավ իմ սիրտ՝ վաղուց անտուն մնացած մեկի պես:

 

 

Մանրամասները ` MaxInfo.am -ում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan