Տղամարդուն ձերբակալել են սեփական մորը բռնաբարելու համար
Կախեթիում ձերբակալվել է մի տղամարդ, ում կասկածում են իր մոր նկատմամբ սեռական բռնություններ իրականացնելու համար:
«Apsney»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, սակայն դրա մասին հայտնի է դարձել օրեր անց: ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ հանցագործին գտել են «տաք հետքերով», սակայն տեղի ունեցածի մանրամասներ չեն հրապարակվում:
Հանցագործությունը, որի կատարման մեղադրանքով ձերբակալվել է տղամարդը, նախատեսում է 6-8 տարվա ազատազրկում:
