ՏՂԱՄԱՐԴԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՒ ՃԱՆԱՊԱՐՀԵԼ Է ՄԱՍԻՎՑԻ ԱՆԴԻԿԻՆ ՍՊԱՆՈՂԻՆ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ.hraparak.am
Տղամարդը դիմավորել եւ ճանապարհել է Մասիվցի Անդիկին սպանողին․ մանրամասներ
Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Անդրանիկ Հարությունյանի (քրեական աշխարհում հայտնի՝ Մասիվցի Անդիկ) կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:
Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ սպանությանը օժանդակող տղամարդուն ձերբակալել են անցած գիշեր, նա քրեական աշխարհի ներկայացուցիչ չէ։ Վերջինս սպանությունը կատարողին դիմավորել է օդանավակայանում, իմֆորմացիա է տվել Հարությունյանի գտնվելու, բնակության վայրի վերաբերյալ, ապա ճանապարհել է նրան՝ օգնելով կրկին մեկնել ՌԴ։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
