Տղամարդը փորձել է նետվել Հաղթանակ կամրջից (լրացված). news.am
Երեւանի Հաղթանակ կամրջից այսօր՝ մարտի 5-ին,քաղաքացին փորձել է նետվել: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ժամը 20:37-ին ահազանգ ԱԻՆ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1988 թ. ծնված Գ. Տ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Քաղաքացի Գ. Տ.-ին տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, այնուհետև հետազոտման նպատակով վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: