Տղամարդը փորձել է սղոցել Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը
Մի տղամարդ փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը եւ դրա փոխարեն երկաթե վարդ դնել: Aravot.am-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել է Facebook-ի օգտատերերից Սարգիս Վարդանյանը:
Շատերը տղամարդու արարքն անվանել են սրբապղծություն: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ գմբեթը բարձրացած տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: Նա փորձել է սղոցել գմբեթի խաչը, բայց չի հաջողվել:
Քրեական գործ է հարուցվել: Բերման ենթարկված տղամարդն ազատ է արձակվել: