«Տղաս սովից մեռնում է, էնքան ծայրահեղ վիճակում է, որ երակներն էլ է կտրել»
Արդարադատության քրեակատարողական վարչությունից Fnews.am-ը տեղեկացավ, որ բանտարկյալներից Արթուր Պետրոսյանն արդեն 9-րդ օրն է հացադուլ է անում: Վերջինս բողոքում է, որ իրեն անհիմն են դատապարտել: Մենք զրուցեցինք նրա մոր՝ Արուսյակ Խաչատրյանի հետ, ով սրտնեղվելով պատմեց.«Տղաս հիմա սովից մեռնում է, էնքան ծայրահեղ վիճակում է, որ երակներն էլ է կտրել: Նրան անհիմն դատապարտել են, սկզբում 10 տարի տվեցին, հետո էլ «Սուբետեքս» դեղահաբն օգտագործելու համար 15 տարի ևս ավելացրեցին: Ով է տեսել նման բան: Ես արդեն ծայրահեղ ծանր վիճակում եմ, չգիտեմ որդիս ինչ վիճակում է»,-ասաց տիկինը: Տիկին Արուսյակն ահազանգում է, որ տղային չեն տեղափոխել հացադուլավորների խումբ: «Էնքան ծայրահեղ վիճակում ենք հայտնվել, որ ես էլ եմ ուզում մեռնեմ, ես էլ եմ ուզում ինքնասպան լինեմ, պրծնեմ էս դաժան կյանքից»: Տեղեկացնենք, որ Արթուր Պետրոսյանին դատապարտել են թմրանյութ օգտագործելու համար: