Տղերք, ձե՞ռ եք առնում, ռուսական խրամատում նստել՝ մե՞զ եք ասում. Արամ Զ. Սարգսյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը գերկարևոր է համարում այսօր ԱԺ-ում «Ելք»-ի կողմից բարձրացված հարցը, և նշում, որ երկու ժամում անհնար է նման հարց քննարկել. «Հերիք է մի գիշերվա մեջ որոշում կայացնենք»:
«Խոսվում է խրամատներից, Արևմուտք Ռուսաստաններից… Տղերք, ձե՞ռ եք առնում, ռուսական խրամատում նստել՝ մե՞զ եք ասում՝ խրամատներ մի ստեղծեք: Որևէ դեպքում հակադրվե՞լ եք երբևէ Ռուսաստանին, եղե՞լ է ինչ-որ բան, որ իրենց «ոչ» ասեք: Չի՛ եղել նման բան»:
Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինայում գազի գինը նույնն է, ինչ Հայաստանում. «Այն դեպքում, երբ Ուկրաինան ալտերնատիվ գազի հնարավորություն չունի, միայն Ռուսաստանից է ստանում»:
Խոսելով սպառազինության մասին՝ Արամ Սարգսյանը նկատեց. «Հայաստանում ռուսական ռազմաբազայի գինը մեր բյուջեի չափ է: Թող մեր բազայի գինը տան, մենք էլ էդ փողով զինամթերք կառնենք»:
Մանրամասները՝ 1-in.am-ի տեսանյութում:
