Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ.նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով սպասվում են առերսումներ, գործը ակտիվ փուլում է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանը.
-Տզրուկները պետք է առերեսվեն ինձ հետ եւս, ես դրանց սատկելը պետք է տեսնեմ, որ խիղճս հանգստան, շակալները խլեցին իմ սաղ կյանքը, ես ապրում եմ, շնչում եմ, հաց եմ ուտում, ջուր եմ խմում, բայց էս ապրել չի, էս մեռնելուց էլ ծանր բանա: Գնում եմ բալեքիս գերեզմաններին ու լալկվում, սառը քարից ընտանիքս ինձ ժպտում ա, երկնքից էլ ինձ ուժ տվողը ընտանիքս է: Ես չգիտեմ իմ կյանքը էսօր ինչի նման է, դրանց սատկելն էլ սրտիս հովհարանք:
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: