Ու մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ
ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ
Գոռ Հայկասարի Հակոբյանը (1992֊2020) Գեղանկարիչ, ունի արվեստի մոտ 100 գործ։ Ծառայել է ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Ժամկետային ծառայությունն իր նախաձեռնությամբ անց է կացրել Արցախում, արժանանալով բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի, խրախուսական նվերների և բանակից վերադարձել է <<ավագ>> կոչումով։ Կամավոր մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, այնուհետև մեկ ամիս ծառայել Հորադիզում։ Արցախյան 44-օրյա պատերազմին կրկին մասնակցել է կամավոր, իր անունը գրեթե պարտադրաբար ներկայացնելով պատերազմ մեկնողների ցուցակում։ Մինչ պատերազմը գերազանց ծառայության համար պարգևատրվել էր կրծքանշանով։ Հայրենիքի հանդեպ նրա սերը ամենավեհ զգացումն էր, միշտ հպարտանում էր իր Հայ լինելու կոչումով։ Մասնակցել է Կովսականի համար մղվող մարտերին, անմահացել է նոյեմբերի 8֊ին, հրադադարից ժամեր առաջ։ Հետմահու պարգևատրվել է <<Մարտական Ծառայություն>> և <<Հովհաննես Թումանյան >> մեդալներով։
Գոռի նշանաբանն էր` <<ՈՒ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ...>>։
Հայոց աշխարհի փրկության և աշխարհը գունեղ դարձնելու երազանքներով Գոռը զոհվեց Հանուն Հայրենիքի, հանուն հայ մանուկների լուսավոր ապագայի։
Հավերժ փառք մեր Հերոսին:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից