UEFA-ի արտոնագրեր ստացավ 8 ակումբ
Ապրիլի 20-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար», «Արարատ» «Ուլիս» և «Ալաշկերտ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2015/2016 թթ. UEFA-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 8 ակումբներին՝ «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար», «Արարատ» «Ուլիս» և «Ալաշկերտ» ակումբներին: