ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է ազգային ֆեդերացիների՝ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլն անցկացնելու հայտերը: Հայտ ներկայացնելու վերջին ժամկետը եղել է սեպտեմբերի 19-ը: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավակնորդների թվում ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում առաջնությունն ընդունելու հայտը:
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն մրցաշարը հյուրընկալող 25 քաղաքների ցուցակի հարցում վերջնական որոշումը կկայացնի 2014 թվականի սեպտեմբերին: