ՈՒԵՖԱ-Ն ՍԱՀՄԱՆԵԼ Է 2016-18 ԹԹ-Ի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Ինչպես հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների Միության մամուլի ծառայությունը, կազմակերպությունը 15 միլիոն եվրո է վճարելու 2016-18 թվականների Չեմպիոնների լիգայի հաղթողին եւ 10 միլոն՝ եզրափակչի մասնակցին:
Նշենք, որ նախկինում հաղթողը ստացել է 10 միլիոն եվրո: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մասնակիցները կստանան մինչեւ 12 միլիոն եվրո, 1/8-րդ-ի մասնակիցները՝ 5 միլիոն եվրո, ¼-ի մասնակիցները՝ 6 միլիոն, իսկ կիսաեզրափակչի մասնակիցները՝ 7-ական միլիոն:
Այդկերպ, մեկ մրցաշրջանի համար մեկ ակումբի մաքսիմալ հնարավոր գումարը կարող է կազմել 54 ու կես միլիոն եվրոյից: