Ուիթնի Հյուսթոնի դստեր ընկերոջը մեղադրում են նրան սպանելու մեջ
Դատարանի կողմից երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստեր` Բոբի Քրիստինա Բրաունին խնամակալ ճանաչված Բդեդլիա Հարգրուվը մեղադրել է նրա ընկերոջը` Նիկ Գորդոնին աղջկա մահվան մեջ:Հարգրուվը հայտարարել է, որ հենց Գորդոնի գործողություններն են հանգեցրել Բոբի Քրիստինայի մահվանը: Դեռևս աղջկա մահվանից առաջ Հարգրուվը դատարան հայց էր ներկայացրել Գորդոնի դեմ` մեղադրելով նրան աղջկա նկատմամբ հարձակում գործելու, ծեծելու, նրա հոգեկան առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար: Նաև մեղադրել էր, որ Գորդոնը Բոբի Քրիստինայի հաշվեհամարից գումարներ է գողացել, երբ աղջիկը կոմայի մեջ է եղել:
Ներկայացված նոր հայցում, Հարգրուվը պնդել է, որ վեճից հետո Գորդոնը Բոբի Քրիստինային թույնով կոկտեյլ է տվել, աղջիկը կորցրել է գիտակցությունը և դրանից հետո աղջկան տեղավորել է սառը ջրով լոգարանում