Ուկրաինացի լրագրողը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ Ղրիմում հանդիպել
Ուկրաինական depo.ua կայքում հրապարակվել է հոդված, որում հեղինակը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպումը Ղրիմում անցկացնելու դեպքում Զելենսկիի վարկանիշն ավելի բարձր կլինի, քան Պուտինինը՝ հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի նախագահը հենց այնտեղ կարող է հայտարարել, որ Ղրիմն Ուկրաինայի մաս է կազմում, հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Հրապարակման հեղիակը չի բացառում նաև, որ Զելենսկին ո՛չ Ղրիմ մեկնի, ո՛չ էլ Մոսկվա, այլ որևէ չեզոք տարածք ընտրի հանդիպման համար։
Ավելի վաղ Զելենսկին իտալական La Republica թերթին տված հարցազրույցի ընթացքում ասել էր, որ Վատիկանը Պուտինի հետ հանդիպման համար «օպտիմալ» վայր կարող է լինել։
Ավելի վաղ հայտնի էր, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահին առաջարկել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է»։ Սակայն Պուտինն առաջարկից հրաժարվել է` Զելենսկիին Մոսկվա հրավիրելով: