Ուկրաինացի նախկին պաշտոնյայի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է հարվածել Բելառուսից կողմից
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը կոչ է արել իշխանություններին «չկորցնել զգոնությունը» Ռուսաստանից սպասվող սպառնալիքի հարցում: Ըստ Դանիլյուկի՝ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայի վրա հարձակվել Բելառուսի տարածքից, գրում է УНИАН-ը:
Ըստ նրա՝ Մոսկվան զինված ուժերը դուրս է բերել Ուկրաինայի հետ սահմանային հարավարևմտյան շրջաններից, բայց կշարունակի դիվանագիտական միջոցներով ճնշում գործադրել Կիևի վրա, նոր միջոցներ փնտրել հանրապետության սահմաններին հաստատվելու համար: «Հաջորդ քայլը, հավանաբար, կլինի Բելառուսում: Հյուսիսային սահմաններին ռուսական բանակի հայտնվելը հաստատ չի բարելավի իրավիճակը»,- ասել է Դանիլյուկը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշել էր ավարտել զորքերի ստուգումը հարավային և արևմտյան ռազմական շրջաններում՝ հրահանգելով նրանց վերադառնալ մշտական հենակետեր:
Ուկրաինան էլ սահմաններից ռուսական զորքերի դուրսբերումը համարեց նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անձնական արժանիքների արդյունք: