Ուկրաինացի փախստականները Եվրոպայում սեռական բռնության մեծ ռիսկի տակ են
Ուկրաինացի փախստականները Եվրոպայում սեռական բռնության մեծ ռիսկի տակ են, գրում է The Hill-ը։
Հարձակվողներն օգտագործում են սոցիալական ցանցերը և մեսենջերները՝ ապաստան հայցող ուկրաինացի կանանց սեռական շահագործման և թրաֆիքինգի նպատակով:
Փախստականներին օգնելու կամավորական համայնքներից մեկի ադմինիստրատորն ասաց, որ մարտի սկզբին բախվել է թրաֆիքինգի և տրոլների հետ:
Այժմ ողջ Եվրոպայում ուկրաինացի կանանց հետ սեքսի առցանց պահանջարկի կտրուկ աճ է նկատվում: Հոդվածի հեղինակը նշում է, որ Մեծ Բրիտանիայում Google-ում համապատասխան որոնման հարցումների թիվն աճել է 200%-ով։ Իսպանիայում և Լեհաստանում «ուկրաինական պոռնո»-ի հարցումներն աճել են համապատասխանաբար 130%-ով։