Ուկրաինական մամուլը դրական արձագանքներ է տալիս...
«Ապրիլի 23-ին օպերայի թատրոնում տեղի կունենա մեծ համերգ նվիրված եղեռնի զոհերի հիշատակին, համերիգին մասնակցելու են հիմնականում ուկրաինական քաղաքական գործիչները, դիվանագետները, կառավարության անդամները, պատգամավորները: Եվ, վստահ կարող եմ ասել, որ այն միջոցառումները, որոնք այսօր կատարվում են Ուկրաինայում` Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված կցանկանայի կատարվեին բոլոր երկրներում: Ուկրաինայի բոլոր քաղաքներում ամեն օր կատարվում են ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ` կլոր սեղաններ, կոնֆերանսներ, միայն Կիեւ քաղաքում արդեն փակցված է երկու հարյուրից ավել մեծ պլակատներ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Բոլոր քաղաքներում տեղադրված են ցեղասպանության զոհ դարձած նահատակների պաստառները, մի խոսքով ցեղասպանության թեման դարձել է ուկրաինական մամուլի ամենօրյա քննարկման թեման: Եվ, պետք է նշեմ, որ Ոկրաինական մամուլը շատ դրական արձագանքներ է տալիս ցեղասպանության թեմային»,- անդրադառնալով եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը, Fnews.am-ին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մարգարյանը:
Նոնա Ադամյան
