Ուկրաինան ոչ մի չափորոշիչով չի համապատասպանում ԵՄ-ին անդամակցելու համար. Վոլոդին
Ուկրաինան ոչ մի չափորոշիչով չի համապատասպանում ԵՄ-ին անդամակցելու համար. Վոլոդին
Ուկրաինան ոչ մի չափորոշիչով չի համապատասպանում ԵՄ-ին անդամակցելու կամ անգամ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 20-ին, իր թելեգրամյան ալիքում գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Վոլոդինի խոսքով՝ Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին և չի հաջողում, ուստի Վաշինգտոնն ու Բրյուսելը պատրաստ են անել հնարավոր ամեն բան, որպեսզի ռազմական գործողությունները շարունակվեն։ Պետդումայի խոսնակը վստահ է՝ սա է պատճառը, որ Ուկրաինային ԵՄ կազմում ընդգրկվելու թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշում է կայացվել։
«Այսօր կա հինգ թեկնածու, որոնք սպասում են ԵՄ-ին անդամակցելուն... Ուկրաինան որևէ չափորոշիչով չի համապատասխանում ոչ Եվրոպական միությանն անդամակցության, ոչ թեկնածուկի կարգավիճակի համար։ Համընդհանուր կոռուպցիա, մոլեգնող հանցագործություններ, օլիգարխիկ իշխանություն ու փլուզված տնտեսություն. ահա ժամանակակից Ուկրաինայի բնութագիրը։ Եվ Եվրոպայում նույնպես դա շատ լավ գիտակցում են, սակայն Ռուսաստանին թուլացնելու ցանկությունը գերակշռում է», - գրել է Վոլոդինը։